Թուրքիայում Ռուսաստանի քաղաքացի է ձերբակալվել տեղի բնակչի հետ առճակատումից հետո

ՌԴ քաղաքացին ձերբակալվել է Թուրքիայում տեղի ունեցած առճակատումից հետո և գտնվում է Անթալիայի քրեակատարողական հիմնարկում, РИА Новости-ին են հայտնել Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունից։

«Առկա տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանի քաղաքացին ձերբակալվել է թուրքական իրավապահ մարմինների կողմից՝ Թուրքիայի քաղաքացու դիմումի հիման վրա, նրանց միջև տեղի ունեցած առճակատման հետևանքով», – հայտնել են Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունից։

Ներկայումս ռուսաստանցին պահվում է Անթալիայի քրեակատարողական հիմնարկում։ Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության աջակցությամբ կազմակերպվել է խորհրդատվություն տեղի փաստաբանի հետ։

«Գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է ձերբակալվածի կնոջ և թուրքական կողմի հետ տվյալ միջադեպի առնչությամբ և պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ հյուպատոսական աջակցություն իր լիազորությունների շրջանակում», – ճշտել են ռուսաստանցի դիվանագետները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *