Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Իրանի դեմ պատերազմի վերսկսման հնարավորությունը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մի քանի րոպե առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ խոսել է Իրանի դեմ պատերազմի մասին, իսկ երեկոյան անցկացրել է անվտանգության հարցերի սահմանափակ քննարկում, հայտնում է Times of Israel-ը՝ հղում անելով Նեթանյահուի գրասենյակին։

Զրույցը տեղի է ունեցել այն հաղորդագրությունների ֆոնին, թե ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են վերսկսել Իրանի դեմ պատերազմը։

Իսրայելական ԶԼՄ-ների տեղեկություններով, առաջնորդները քննարկել են Իրանի դեմ պատերազմի վերսկսման հնարավորությունը, ինչպես նաև Թրամփի վերջին այցը Չինաստան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *