
«Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդ Էդմոն Մարուքյանն իր հրապարակած տեսանյութում տարակուսում է` ո՞ւմ համար է Արարատ Միրզոյանի այն հայտարարությունը, որ մենք ադրբեջանական տարածքների ենք տիրապետում: «Ու հասկանում եմ, որ սա Ադրբեջանի համար է այս քարոզարշավն իրականացվում: Այս տեքստերը հայտարարում են, որ հետո, երբ հողերը հանձնեն, ու մարդիկ զարհուրեն, ասեն` մենք ասել ենք, հեսա` տեսանյութերն էլ կան:
Սուտ է, խաբում են, սահմանազատում չի եղել, միակողմանի մենք դուրս ենք եկել որոշակի տարածքներից: Ադրբեջանը դուրս չի եկել ոչ մի տարածքից: Ստրատեգիական տարածքներ ու ճանապարհներ են հանձնվելու»,- զգուշացնում է Մարուքյանը: