
Չինաստանի Գուանսի նահանգում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Չինաստանի հարավում գտնվող Լյուչժոու քաղաքի շրջանում՝ 8 կմ խորության վրա:
Երկրաշարժի հետևանքով երկու մարդ զոհվել է, մեկը՝ անհետ կորել, հայտնում է Xinhua-ն՝ հղում կատարելով երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերող օպերատիվ շտաբին։
Reuters-ի հաղորդմամբ՝ Լյուչժոու քաղաքից տարհանվել է ավելի քան 7000 մարդ, ավերվել է 13 շենք: