ԱՄՆ-ում մարժինալ վարկերի պարտքը հասել է ռեկորդային՝ 1,3 տրիլիոն դոլարի

ԱՄՆ-ում մարժինալ վարկերի ընդհանուր պարտքը հասել է 1,3 տրիլիոն դոլարի՝ գերազանցելով նույնիսկ 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից առաջ արձանագրված մակարդակը։

Տվյալների համաձայն՝ մեկ տարվա ընթացքում ցուցանիշն աճել է 53%-ով։ Վերլուծաբանները նշում են, որ սա մոտ 3 տոկոսային կետով բարձր է 2008 թվականի ճգնաժամից առաջ գրանցված մակարդակից և զգալիորեն գերազանցում է նաև 2000 թվականի «դոթքոմ» փուչիկի ժամանակահատվածի ցուցանիշները։

Մարժինալ վարկերը ներդրողների կողմից օգտագործվող փոխառու միջոցներն են, որոնց օգնությամբ նրանք գնում են արժեթղթեր՝ ակնկալելով ավելի բարձր եկամտաբերություն։ Սակայն շուկայի անկման դեպքում նման պարտքային բեռը կարող է մեծացնել ֆինանսական ռիսկերը և արագացնել վաճառքների ալիքը։

Փորձագետների կարծիքով՝ մարժինալ պարտքի նման աճը կարող է վկայել շուկաներում բարձր սպեկուլյատիվ ակտիվության և ներդրողների ռիսկային վարքագծի մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *