Այսօր՝ մայիսի 18-ին, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 57 երթուղին սպասարկող ավտոբուսը Գևորգ Չաուշի փողոցից դեպի Աշտարակի խճուղի տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել մայթին և բախվել երկաթե էլեկտրասյանը, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդի ինքնությունը։