«Այ ողորմելիներ». արաբկիրցի կինը՝ Փաշինյանին

Գրել էինք, որ Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած քարոզարշավի ընթացքում քաղաքացիների և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների միջև լարված վիճաբանություն է տեղի ունեցել։ Քաղաքացիներից մեկը դիմելով իշխանության ներկայացուցիչներին՝ դժգոհել է վերջին ութ տարվա գործունեությունից՝ հարցնելով, թե ինչով են զբաղվել այդ ամբողջ ընթացքում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ իրականում դժգոհելու պատճառ պետք է ունենան իր ընդդիմախոսները, ապա թվարկել է այն ծրագրերն ու աշխատանքները, որոնք, իր խոսքով, իրականացվել են իշխանության տարիներին։

«Այ ողորմելիներ, 8 տարի ինչո՞վ էիք զբաղված: Միայն քանդել եք, չեք սարքել»,- ասել է կինը՝ դիմելով Փաշինյանին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *