Երգչուհի Տաթև Ասատրյանի ընտանիքում այսօր տոնական ու առանձնահատուկ օր է։ Նժդեհը, նշում է ծննդյան տարեդարձը, ինչի առթիվ երգչուհին սոցիալական հարթակների իր էջերում կիսվել է ջերմ ու տոնական հոլովակով։
«Շնորհավոր ծնունդդ, իմ…» Տաթևն իր անդրադարձում չափազանց սիրառատ խոսքեր է արտահայտել Նժդեհի հասցեին՝ ընդգծելով նրա կարևորությունն իր կյանքում.
«Այսօր Նժդեհս դարձավ 13 տարեկան և արդեն 3 տարի է իմ կողքին։ Շնորհավոր ծնունդդ, իմ »,- տոնական հոլովակին կից գրել է երգչուհին։
Հրապարակումը կարճ ժամանակում արժանացել է երգչուհու երկրպագուների և մտերիմների ուշադրությանը։ Մեկնաբանությունների դաշտում օգտատերերը հեղեղել են էջը շնորհավորանքներով՝ պատանուն մաղթելով անհոգ մանկություն, առողջություն և կանաչ ճանապարհ. «Թող միշտ Տաթևի հպարտությունը լինի», «Առողջ ու երջանիկ մեծանա», «Շնորհավոր 13-ամյակդ, Նժդեհ ջան»,– գրել են հետևորդները։
Թամարա Քալանթարյան