2025-ին Թուրքիայի ռազմական ծախսերը կազմել են 30 մլրդ դոլար

«Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի» (SIPRI) 2025-ի տվյալները ցույց են տալիս, որ համաշխարհային մակարդակով ռազմական ծախսերը շարունակաբար աճում են՝ պայմանավորված աշխարհաքաղաքական լարվածություններով և անվտանգության մտահոգություններով։

Զեկույցի համաձայն՝ աշխարհի ամենաշատ ռազմական ծախսեր իրականացնող 40 երկրի շարքում ընդգրկված է նաև Թուրքիա։

Ըստ Ermenihaber-ի, տվյալները վկայում են, որ բազմաթիվ պետություններ զգալիորեն ավելացրել են իրենց պաշտպանական բյուջեները՝ արձագանքելով աճող գլոբալ սպառնալիքներին և տարածաշրջանային ճգնաժամերին։

Ըստ այդմ՝ ամենաշատ ռազմական ծախսեր ունեցող երկրների ցանկը գլխավորում են, hերթականությամբ, ԱՄՆ-ն՝ 954 միլիարդ, Չինաստանը՝ 336 միլիարդ և Ռուսաստանը՝ 190 միլիարդ դոլարով: Ցանկում Թուրքան 18-րդն է՝ 30 մլրդ դոլարով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *