Նեպալցի ուղեկցորդը 32-րդ անգամ նվաճել է Էվերեստ լեռը

Նեպալցի ուղեկցորդը 32-րդ անգամ բարձրացել է Էվերեստ լեռը՝ գերազանցելով անցյալ տարի սահմանած սեփական ռեկորդը․ գրում է CNN-ը։

14 Peaks Expedition ընկերության լեռնագնացներին ուղեկցելիս՝ 56-ամյա Քամի Ռիտան հասել է աշխարհի ամենաբարձր՝ 8849 մետր բարձրությամբ գագաթին։

Նեպալի զբոսաշրջության վարչությունը շնորհավորել է Քամի Ռիտային «պատմական հանգրվանի» հասնելու և լեռնային զբոսաշրջության խթանման գործում ունեցած ներդրման համար։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *