«Ռադդ քաշի, համբալի մեկը». Նիկոլ Փաշինյանը՝ արցախցի քաղաքական գործչին (տեսանյութ)

«Ռադդ քաշի, համբալի մեկը». Նիկոլ Փաշինյանը՝ արցախցի քաղաքական գործչին

Արաբկիրում իրավիճակը կրկին լարվեց Արցախի հարցի վերաբերյալ արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանի և Նիկոլ Փաշինյանի զրույցի վերջում: «Ի՞նչ ես եկել ադրբեջանական նարատիվներ տանում»,- ասաց Փաշինյանը: «Դուք եք տանում, ցածր խոսեք»,- նշեց քաղաքացին: «Թալանել եք, չեք կառուցել»,- արձագանքեց Փաշինյանը: «Սուտ ես ասում»,- նշեց տղամարդը: Ի պատասխան Փաշինյանն ասաց՝ «ռադդ քաշի, համբալի մեկը»:

Քաշքշուկ սկսվեց: «Ղարաբաղի պսևդո էլիտաները թող ռադ ըլնեն: Արա, այ փախածներ… դու ինչ գործ ունես ստեղ ընդհանրապես: Գլուխդ պատին ես տվել, գնայիր զոհվեիր՝ մեր երեխքի տեղը: Թալանչի անասուններ»,- շարունակեց Փաշինյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *