Լիբանանի նախագահը պատրաստ է անել անհնարինը՝ Իսրայելի հետ պատերազմը կանգնեցնելու համար

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը պատրաստ է անել անհնարինը՝ Իսրայելի հետ պատերազմը կանգնեցնելու համար, երբ հրադադարի ռեժիմն ու երկրների միջև ուղիղ բանակցությունները չկարողացան վերջ դնել ռազմական գործողություններին:

«Այն շրջանակը, որը Լիբանանը սահմանել է բանակցությունների համար, ներառում է իսրայելական զորքերի դուրսբերումը, հրադադարը, բանակի տեղակայումը սահմանի երկայնքով, տեղահանված անձանց վերադարձը և տնտեսական օգնությունը,- ասված է Աունի հայտարարության մեջ,- Իմ պարտքն է՝ ելնելով իմ պաշտոնից և պատասխանատվությունից, անել անհնարինը և ընտրել նվազագույն կորուստներով ուղին, որպեսզի կանգնեցվի պատերազմը Լիբանանի և նրա ժողովրդի դեմ»,- հայտարարել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *