Մեծանուն ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի անժամանակ մահվանից օրեր անց, նրա որդին՝ Ռուբեն Ծատուրյանը սոցիալական հարթակների իր էջում հանդես է եկել չափազանց հուզիչ ու սրտակեղեք գրառմամբ։
«Ասում են՝ հոգի չկա…»
Ռուբենը հրապարակել է հոր լուսանկարը և կից գրել որդիական մեծ կորստի ու ներքին անդառնալի դատարկության մասին պատմող տողեր, որոնք անտարբեր չեն թողել և ոչ մեկին. «Ասում են՝ հոգի չկա։ Ի՞նչն է այդ դեպքում այդքան ցավում ներսումս»։
Նիկոլայ Ծատուրյանի կորուստը մեծ ու անդառնալի ցավ է ոչ միայն նրա ընտանիքի, հարազատների ու թատերական գործընկերների, այլև ամբողջ հայ ժողովրդի ու մշակութային հանրության համար։ Սիրված ու պաշտված վարպետի մահվան լուրը խոր ցավով ու կսկիծով է ընդունվել հանրության կողմից։
Որդու հրապարակման ներքո օգտատերեր, արվեստագետներ ու Ծատուրյանի արվեստի երկրպագուներ շարունակում են իրենց զորակցության ու ցավակցության խոսքերը հղել ընտանիքին՝ նշելով, որ Վարպետի հիշատակն ու նրա թողած մշակութային հարուստ ժառանգությունը միշտ անմահ կմնան թատերասերների սրտերում։
Թամարա Քալանթարյան