
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Իրանում Բուշեր ատոմակայանի շահագործումը վերաբերում է միայն Թեհրանին և Մոսկվային։
«Ինչ վերաբերում է Բուշեր ատոմակայանին, այս օբյեկտը երբեք որևէ պատժամիջոցի չի ենթարկվել. այն բացառված է եղել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ 2015 թվականի համաձայնագրից։ Եվ սա ոչ մեկին չի վերաբերում, բացի Ռուսաստանից և Իրանից», – ասել է նախարարը Հասարակածային Գվինեայի արտաքին գործերի նախարար Սիմեոն Օյոնո Էսոնո Անգուեի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Լավրովը ընդգծել է, որ նախագիծն իրականացվում է, և կառուցվում են լրացուցիչ էներգաբլոկներ։
«Անձնակազմը վերադառնում է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի ժամանակ ատոմակայանի պարագծի ռմբակոծության պատճառով որոշակի թվով աշխատակիցներ տարհանվել են հարևան երկրներ», – նշել է նա։