ԱՄՆ-ն 30 օրով երկարաձգել է ռուսական նավթ գնելու թույլտվությունը․ Reuters

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը որոշել է ևս 30 օրով երկարաձգել որոշումը, որը թույլ է տալիս գնել պատժամիջոցների ենթարկված ռուսական նավթ․ գրում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրին։

Նախարարության որոշումը վերաբերում է միայն ծովային ճանապարհով տեղափոխվող նավթին։

Գործակալության աղբյուրի խոսքով՝ սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մի քանի երկրներ ԱՄՆ-ից ռուսական նավթ գնելու լրացուցիչ ժամանակ են խնդրել Մերձավոր Արևելքում պատերազմի հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամի ֆոնին։

Նշենք, որ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման որոշումը կայացրել էր համաշխարհային շուկայում նավթի դեֆիցիտը կանխելու և էներգակիրների գների կտրուկ աճը զսպելու նպատակով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *