Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը ֆիլմ են նկարահանում Netflix-ի համար

Արքայազն Հարին եւ Մեգան Մարկը ստեղծել են Archewell ստուդիան եւ սկսում են Netflix-ի համար կինոնկարի նկարահանման աշխատանքները։ Նոր ժապավենի հիմքում Ադամ Ջոուեթի ռազմական մեմուարներն են։ Այս մասին հայտնում է Deadline-ը։ Սցենարի հեղինակը լինելու է Մեթ Չարմանը, ով «Լրտեսական կամուրջի» համար արժանացել է «Օսկարի»; Ֆիլմում գործողությունները զարգանում են 2006 թվականին, աֆղանական Գիլմանդ նահանգում։

Զինվորականներին հանձնարարված է ամեն գնով պահել Մուսա-Կալայի ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող հենակետը։21 օր շարունակ՝ նրանք կարողանում են պահպանել հենակետը, գտնվելով հին շինության մեջ, կտրված արտաքին աշխարհից։ Նշենք, որ նախագիծը Հարիի համար ունի կարեւոր նշանակություն, քանի որ երկու անգամ զինվորական ծառայություն է անցել Աֆղանստանում, այդ թվում՝ Գիլմանդ նահանգում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *