Մոտ 139․000 այցելու․ մշակութային գիշերվան այս տարի միացել էր 116 թանգարան

«Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակում թանգարաններն ընդունել են ավելի քան 138.954 այցելու՝ առաջարկելով յուրահատուկ և բազմաբովանդակ մշակութային ծրագրեր․ տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։

«Այս տարի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը միացել էր հայաստանյան 116 թանգարան՝ պետական, համայնքային և մասնավոր։ Մայիսի 16-ին թանգարանները բաց են եղել ժամը 11:00-24:00-ն ու այցելուներին ընդունել են անվճար։ Համաեվրոպական միջոցառումն այս տարի անց է կացվել «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը» խորագրի ներքո»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *