Նույնիսկ եթե Իրանը հանձնվի, դա կներկայացնեն որպես Թեհրանի փայլուն հաղթանակ․ Թրամփը քննադատել է ամերիկյան ԶԼՄ-ներին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը սուր քննադատության է ենթարկել Դեմոկրատական կուսակցությանն ու ամերիկյան մի շարք առաջատար լրատվամիջոցների, ինչպիսիք են New York Times-ը, WSJ-ը և CNN-ը՝ նրանց մեղադրելով կողմնակալության համար։

Նրա խոսքով՝ նույնիսկ եթե Իրանը հանձնվի և ստորագրի բոլոր ամերիկյան կողմին ձեռնտու բոլոր փաստաթղթերը, միևնույնն է՝ լրատվամիջոցներն իրավիճակը կներկայացնեն որպես Թեհրանի «փայլուն հաղթանակ»։

«Դումակրատները և լրատվամիջոցները շեղվել են իրենց ճանապարհից․ նրանք խելագարվել են», – գրել է Թրամփը Truth Social սոցցանցի իր էջում։։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *