Ալիևն ասել է, որ օկուպացված Արցախում 5 նոր թունել են կառուցելու

Իլհամ Ալիևն այսօր՝ մայիսի 18-ին, խոսել է, այսպես կոչված, «Մեծ վերդարձի» ծրագրից ու նշել, որ օկուպացված Արցախում արդեն բնակվում է 85 հազար մարդ. գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ նախորդ 5 տարում հայաթափված Արցախում կառուցվել է 70 կիլոմետր թունել, 435 կամուրջ։

«Եվս 5 նոր թունել էլ պետք է կառուցենք»,- ասել է նա։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *