Համաձայնության են հասել «Չելսիի» հետ

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն սկզբունքային համաձայնության է հասել լոնդոնյան «Չելսիի» հետ։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։ Խոսքը վերաբերվում է երկարատեւ պայմանագրին, որը կնքվելու դեպքում, կգործի մինչեւ 28 թվականը։ Հաղորդվում է, որ մարզիչը ակտիվ դերակատարություն է ունենալու ակումբի ամառային տրանսֆերներում։

Հիշեցնենք, որ վերջին ակումբը, որտեղ Ալոնսոն աշխատել է որպես գլխավոր մարզիչ, եղել է Մադրիդի «Ռեալը»։ Նա հայտնի է նաեւ գերմանական «Բայերում» իր աշխատանքով։ Նրա ղեկավարությամբ՝ «Բայերը» դարձել է Գերմանիայի չեմպիոն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *