
Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները չպետք է կրկին ռազմավարական սխալներ թույլ տան Իրանի դեմ, հայտարարել է Իրանի «Խաթամ ալ Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Աբդոլահին։
«Նրանք պետք է իմանան, որ Իրանը և նրա զինված ուժերը պատրաստ են և այժմ ավելի ուժեղ են, քան նախկինում, նրանք վճռականորեն, լայնածավալ և ամբողջ ուժով կպատասխանեն թշնամիների ցանկացած նոր հարձակման»,- նրա խոսքերը մեջբերում է իրանական Fars-ը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ ծրագրել էր այսօր սկսել հարվածներերը Իրանի դեմ, սակայն մի շարք երկրների խնդրանքով հետաձգել է: