
ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում Ռուսաստանի մարզերի օդում որսացել և ոչնչացրել են ուկրաինական 315 ԱԹՍ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը:
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 315 անօդաչու թռչող սարք՝ Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Նովգորոդի, Օրյոլի, Պսկովի, Ռյազանի, Ռոստովի, Սմոլենսկի, Տամբովի, Տվերի, Տուլայի, Յարոսլավլի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության տարածքներում և Ազովի ծովի ջրատարածքում»,-նշված է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ: