Արամ Մանուկյանի պապիկին հեռացրին հավաքի վայրից

Քաղաքացին միջադեպ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցների հետ՝ պահանջելով չխոչընդոտել իրեն արտահայտվելու հարցում։ Նա հայտարարել է, որ պարզապես ցանկանում է բարձրաձայնել իր պահանջը և ընդգծել, որ որևէ վտանգ չի ներկայացնում։

Տղամարդը ներկայացել է որպես Ազատ գյուղում զոհված Արամ Մանուկյանի պապիկ՝ Արտյոմ Գրիգորյան։ Նրա խոսքով՝ իր թոռը զոհվել է Ազատ գյուղի ողբերգական դեպքերի հետևանքով, և ինքն ուզում է իր դժգոհությունն ու պահանջը փոխանցել վարչապետին։ Նրան, այնուամենայնիվ, հեռացրել են հավաքի վայրից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *