Պուտինը տեսաուղերձ է հղել ՉԺՀ քաղաքացիներին․ այսօր մեկնում է Չինաստան

Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները ներկայում հասել են աննախադեպ մակարդակի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Չինաստան իր պաշտոնական այցի նախաշեմին այդ երկրի քաղաքացիներին հղած տեսաուղերձում։

«Դրանց առանձնահատուկ բնույթն արտահայտվում է փոխըմբռնման և վստահության մթնոլորտով, հավասար պայմաններով համագործակցելու և հարգալից երկխոսություն վարելու պատրաստակամությամբ, երկու երկրների շահերին առնչվող հարցերում` ներառյալ ինքնիշխանության և պետական միասնականության պաշտպանությունը, միմյանց աջակցություն ցուցաբերելով»,-ասել է ՌԴ նախագահը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը վստահորեն են նայում ապագային և ակտիվորեն զարգացնում են կապերը տարբեր ոլորտներում՝ քաղաքականությունից մինչև պաշտպանություն։ Պուտինը նշել է, որ անկեղծորեն գնահատում է Ռուսաստանի հետ երկարատև համագործակցության հարցում ՉԺՀ առաջնորդի տրամադրվածությունը։

Հիշենենք՝ Պուտինը, ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հրավերով, մայիսի 19-20-ը պաշտոնական այցով կգտնվի Չինաստանում։ Նախատեսվում է, որ երկու առաջնորդները Պեկինում շուրջ 40 փաստաթուղթ կստորագրեն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *