Իրանը հատուկ ծրագիր ունի թշնամու դեմ․ Խամենեին մանրամասնել է

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին X սոցիալական ցանցում գրել է, որ «հատուկ ուսումնասիրություններ են անցկացվել հակառակորդին հակազդելու նոր ռազմավարական ուղղություններ գտնելու համար»։

Նա նշել է, որ սա ենթադրում է «բախման նոր ուղիների բացում այնտեղ, որտեղ հակառակորդը բավարար հնարավորություններ չունի»։

«Ուսումնասիրություններ են անցկացվել նոր ճակատներ բացելու համար, որտեղ թշնամին քիչ փորձ ունի և որտեղ նա չափազանց խոցելի կլինի, իսկ այդ ամենի ակտիվացումը կիրականացվի ռազմական դրությունը պահպանելով և Իրանի շահերը հաշվի առնելով», – ընդգծել է Խամենեին։

Նա հավելել է, որ այս ծրագրերի իրականացումը տեղի կունենա օպերատիվ իրավիճակի խիստ վերահսկողության շրջանակներում։

Հայտարարության մեջ չի նշվում, թե որ տարածաշրջաններն ու տարածքներն են դիտարկվում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *