Հայ և գերմանացի դատախազների աշխատաժողովը՝ վիրտուալ տիրույթում սեփականության դեմ հանցագործությունների թեմայով

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) աջակցությամբ, 2026 թվականի մայիսի 19-ին մեկնարկել է «Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները» թեմայով երկօրյա աշխատաժողովը: Այս մասին NEWS.am–ին հայտնում են Գլխավոր դատախազությունից»

Աշխատաժողովի ընթացքում Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դատախազների միջև տեղի կունենա հայաստանյան և գերմանական իրավական կարգավորումների վերաբերյալ տեղեկատվության և փորձի փոխանակում, ինչպես նաև կքննարկվի վիրտուալ տիրույթում սեփականության դեմ ուղղված հանցագործություններին, վիրտուալ տիրույթում սեփականության դեմ ուղղված հանցագործություններից տուժած անձանց վիկտիմիզացիայի ազդեցության նվազեցմանը վերաբերող հարցերի շրջանակ:

Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով են հանդես եկել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Նարինե Գասպարյանը և IRZ-ի երևանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանը:

Աշխատաժողովին բանախոսությամբ հանդես գալու նպատակով Հայաստան են ժամանել Դյուսելդորֆի գլխավոր դատախազության դատախազ Կառլո Շմիդը և Բամբերգի գլխավոր դատախազության ավագ դատախազ Նինո Գոլդբեքը: 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *