Ձերբակալվել է Իսպանիայի Ալմերիա նահանգում տեղի ունեցած և երկու մարդու կյանք խլած հրաձգության գործի մեջ կասկածվող անձը։ Այս մասին հայտնում է Europa Press գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ավելի վաղ՝ երեքշաբթի օրը, EFE գործակալությունը տեղեկացրել էր, որ Ալմերիայում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս չորսը, այդ թվում՝ երկու անչափահաս, վիրավորվել են։
«Հրաձգության մեջ կասկածվողը ձերբակալված է»,- նշված է Europa Press-ի հաղորդագրության մեջ։
Գործակալության տվյալներով՝ կրակոցների զոհ են դարձել ձերբակալված անձի ծնողները։ Վիրավորները ներկայումս գտնվում են հիվանդանոցում։