Առաջին անգամ ՀՀ-ից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվել․ Մխիթար Հայրապետյան (վիդեո)

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Մխիթար Հայրապետյանը սոցիալական ցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով հայկական ռազմարդյունաբերության ոլորտի համար շրջադարձային ձեռքբերման մասին։

Ըստ նախարարի՝ մայիս ամսվա ընթացքում հայկական 3 ընկերություն հաջողությամբ զենք է արտահանել 2 տարբեր երկրներ։ Սա առաջին դեպքն է, երբ Հայաստանում մշակված և արտադրված վերջնական ռազմական արտադրանքը պաշտոնապես հասել է սպառող երկրներին, ինչը վերջին տարիներին եղել է ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից մեկը։ 

«Հայկական ընկերություններն առաջին անգամ Հայաստանում մշակված, Հայաստանում արտադրված վերջնական արտադրանքը կարողացել են հասցնել օգտագործման երկրներ։

Վերջին տարիներին այս ամենը եղել է ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից մեկը»,- ասել է նախարարը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *