Ադրբեջանն անկեղծ հետաքրքրություն է ցուցաբերում տարածաշրջանում հակամարտության էջը փակելու հարցում․ Բայրամով

«Տասնամյակներ շարունակվող հակամարտության ավարտը և բնակավայրերի վերականգնումը նոր հնարավորություններ են բացել տարածաշրջանում անվտանգության և համագործակցության համար»․ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Համաշխարհային քաղաքային ֆորումի (WUF13) 13-րդ նստաշրջանի շրջանակում անցկացված «Քաղաքները կապի կենտրոնում. քաղաքային վերականգնում և տարածաշրջանային համագործակցություն» միջոցառման ժամանակ ելույթ ունենալիս։

«Այս համատեքստում Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսված կարգավորման գործընթացը ստեղծում է ամուր հիմք տարածաշրջանային ինտեգրման և փոխշահավետ համագործակցության համար։ Այս գործընթացը կարևոր փուլ է խաղաղության ամրապնդման և տնտեսական կապերի զարգացման գործում», – նշել է Բայրամովը։

Նա նշել է, թե «Ադրբեջանն անկեղծ հետաքրքրություն է ցուցաբերում տարածաշրջանում հակամարտության էջը փակելու հարցում»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *