Ո՞վ է Սպիտակում ՔՊ քարոզարշավի ժամանակ պապիկին տարածքից հեռացրած քաղաքացիական հագուստով տղամարդը

Սպիտակում ՔՊ քարոզարշավի ժամանակ պապիկին տարածքից հեռացրած քաղաքացիական հագուստով տղամարդը Վանաձորի ոստիկաններից է։

ABC Media-ի՝ Սպիտակի աղբյուրների փոխանցմամբ՝ նրա անունը Վազգեն Հարությունյան է։

Կադրերում ևս երևում է, թե ինչպես է քաղաքացիական հագուստով ոստիկանը Սպիտակի հրապարակից հեռացնում պապիկին՝ «գործընկերոջ» հետ միասին։

Ի դեպ, տարեց տղամարդն Ազատի զորամասում բռնկված հրդեհի հետևանքով մահացած զինծառայողներից մեկի պապիկն է, որը փորձում էր հանդիպել Նիկոլ Փաշինյանին։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *