Չինաստանում հորդառատ անձրևների հետևանքով զոհվել է 10 մարդ

Reuters գործակալությունը հայտնել է, որ հորդառատ անձրևների հետևանքով առաջացած լայնածավալ ջրհեղեղների պատճառով Չինաստանի հարավում և կենտրոնական հատվածում առնվազն 10 մարդ է զոհվել։

«Չինաստանի հարավում և կենտրոնում հորդառատ անձրևները լայնածավալ ջրհեղեղներ են առաջացրել, որոնց հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, փակվել են դպրոցներ և ձեռնարկություններ, ինչպես նաև խափանվել են տրանսպորտային հաղորդակցությունն ու էլեկտրամատակարարումը», — ասվում է նյութում։

Չինաստանի օդերևութաբանական գործակալությունը հայտնել է, որ տարերքի հիմնական հարվածն իրենց վրա են վերցրել Ցզյանսի, Անհոյ, Հունան, Հուբեյ, Գուանսի նահանգները, ինչպես նաև Գուանդունն ու Հայնանը։ Նշվում է, որ Գուանսիի իշխանությունները 99 հարթակներում ժամանակավոր ապաստարաններ են կազմակերպել ավելի քան 4 հազար բնակչի համար և տարհանել 7 հազար մարդու։

Առաջիկա երկու օրերի ընթացքում անբարենպաստ եղանակային պայմանները աստիճանաբար կտեղաշարժվեն դեպի Չինաստանի արևելք և հարավ։ Մայիսի 20-ից սկսած ամենաուժեղ անձրևները սպասվում են Յանցզի գետի միջին և ստորին հոսանքներում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *