Ընդդիմության պաստառը ստիպել են հանի

Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանը, ով այս օրերին լծվել է ՔՊ-ի համար ձայներ մուրալու գործընթացին, քարոզչական պաստառներ փակցնելու համար օրենքով սահմանված տեղեր է հատկացրել: Համայնքապետի որոշմամբ, քարոզչական պաստառներ կարող են փակցնել, օրինակ՝ Շատջրեք 3-րդ փողոցի թիվ 3 գյուղի խանութի շենքի դիմացի պատին:

Արդեն մի քանի օր է խանութի պատին փակցված է ՔՊ-ի քարոզչական պաստառը: Այսօր «Հայաստան» դաշինքի աջակիցներն իրենց քարոզչական պաստառն են փակցրել օրենքով սահմանված պատին: Պաստառը փակցնելուց հետո Վարդենիսի համայնքապետարանից զանգահարել են խանութի տիրոջը, զգուշացրել՝ հանի «Հայաստան» դաշինքի քարոզչական պաստառը, հոխորտացել են՝ ինչո՞ւ ես թույլ տվել, որ այլ կուսակցության քարոզչական պաստառ փակցնեն խանութի պատին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *