Պուտինը կարող է զղջալ. Ծինպինը՝ Թրամփին


Քաղաքականություն


Չինաստանի նախագահ Սի Ծինպինը իր ամերիկացի պաշտոնակցին` Դոնալդ Թրամփին ասել է, որ Վլադիմիր Պուտինը կարող է «վերջիվերջո զղջալ» Ուկրաինա ներխուժման համար, գրում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Վերջինների խոսքով՝ Չինաստանի նախագահը այս հայտարարությունն արել է անցած շաբաթ կայացած բանակցությունների ընթացքում, որտեղ անդրադարձել են նաև Ուկրաինային, և որոնց շրջանակում Դոնալդ Թրամփ-ը առաջարկել է, որ ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը համագործակցեն ընդդեմ Միջազգային քրեական դատարանի։

Չինաստանի առաջնորդի և ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի հանդիպումներին ծանոթ աղբյուրներից մեկը նշել է, որ թեև կողմերը նախկինում ունեցել են «բաց և ուղիղ» քննարկումներ Ռուսաստանի եւ Ուկրաինայի վերաբերյալ, այնուամենայնիվ Ծինպինը մինչ այս անձամբ գնահատական չի տվել Պուտինի գործողություններին և պատերազմին։

Սպիտակ տունը, ինչպես նաեւ Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը հրաժարվել են պատասխանել Financial Times-ի հարցմանը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *