
Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խախտում է իր ստանձնած հանձնառությունները։ Այս մասին հայտնում է Press TV-ն։ Նախարար Արացչին նկատի է ունեցել Միացյալ Նահանգների կողմից 2015 թվականի Միջուկային գործարքի համաձայնագրից ԱՄՆ միակողմանի դուրս գալն ու Իսրայելի հետ՝ Իսլամական Հանրապետության դեմ ռազմարշավի իրականացումը։
Իրանական պետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ ասել է, որ Թեհրանը շարունակում է լրջորեն վերաբերվել դիվանագիտությանը, սակայն նաեւ պատրաստ է սեփական անվտանգության եւ ազգային շահերի պաշտպանության համար ջանքեր ներդնել։