«Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը վստահություն է հայտնել, որ առաջիկա շաբաթներին կհաջողվի իրագործել «Բուշեր» ատոմակայանի անձնակազմի թվաքանակի վերականգնման պլանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Վստահ եմ, որ առաջիկա շաբաթներին մեզ, այնուամենայնիվ, կհաջողվի կյանքի կոչել անձնակազմի թվաքանակի վերականգնման մեր պլանը և շինարարական աշխատանքների տեմպը հասցնել մեր նախանշված ցուցանիշներին»,- լրագրողներին ասել է Լիխաչովը։
Ավելի վաղ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը հայտնել էր Իրանին հասցված հարվածների սկսվելուց հետո «Բուշեր» ԱԷԿ-ից ավելի քան 600 ռուսաստանցի աշխատակիցների տարհանման մասին։