Բայկալում մոտորանավակ է շրջվել. կան զnhեր

Բայկալ լճում «Խիվուս» մոտորանավակ է շրջվել։ Շրջվելու հետևանքով մահացել է 5 մարդ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից:

«Բայկալում մոտորանավակի շրջվելու հետևանքով մահացել է հինգ մարդ»,- հաղորդում են ԱԻՆ-ից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդագրություն էր տարածվել, որ մոտորանավակում գտնվում էր 14 մարդ։ Փրկվել էր 10 մարդ, այդ թվում՝ 14-ամյա մի երեխա։

4 հոգու որոնումները դեռ շարունակվում էին»,- հայտնել են նախարարությունից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *