Մտնում է Իտալիայի չեմպիոնը. «Ինտերի» հայերեն գրառումը

Միլանի «Ինտերը» սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում հատուկ հրապարակում է կատարել՝ անդրադառնալով թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Իտալական ակումբի մամուլի ծառայությունը տեսանյութ է ներկայացրել, որտեղ պատկերված է հայ ֆուտբոլիստի մուտքը խաղադաշտ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում նվաճած չեմպիոնական տիտղոսի տոնակատարության ժամանակ:

​Հրապարակման մեջ ուշագրավ է այն փաստը, որ միլանյան ակումբը տեսանյութին կից գրառումը կատարել է հայերենով:

Պաշտոնական էջում մասնավորապես նշված է.
«Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը: Հետևեք մեզ հայկական բովանդակության համար»:

Իտալիայի առաջնության 37-րդ տուրում չեմպիոնությունն արդեն ապահոված «Ինտերը» ոչ-ոքի էր խաղացել «Վերոնայի» հետ, իսկ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Մխիթարյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *