Վթարային շենքերի ու «դոմիկների» հարցը պետք է լուծվի, որ մարդ, ամեն անգամ տուն մտնելիս, չմտածի՝ եթե մի անգամ էլ երկրաշարժ լինի, ողջ կմնա՞, թե՞ չէ․ Գյումրիում այսօր քարոզարշավի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, ԱԺ համանուն խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Շիրակի մարզպետ եղած ընդդիմադիր գործիչը նշեց, որ մարզկենտրոն են գանցել հյուսիսից՝ Ամասիայից, Աշոցքից։
«Որ ասում են՝ մարդիկ ուրախ են, տարել են, կառուցել են, այդպես չէ։ Տխուր է այնտեղ վիճակը, գյուղատնտեսությունն անկում է ապրում։ Անասնախահությամբ քիչ են զբաղվում, դրա համար էլ կաթանամթերքի ու մսի համար աչքներս դուրս է։
Հողերի մեծ մասը չի մշակվում»,- նշեց նա։
Հրապարակում հավավքվածներից արձագանքեցին, թե «գյուղնախարարություն չունենք, դրանից է»։ Ի պատասխան Խաչատրյանն արձագանքեց․ «Գյուղնախարար էլ չունենք, էկոնոմիկայի ու արդյունաբերության նախարար էլ չունենք, վարչապե՛տ էլ չունենք, հե՛րն անիծած»։