Նիկոլ Փաշինյանն ասում է՝ եթե չընտրվի ու իշխանափոխություն լինի, պատերազմ է սկսվելու, դա սուտ է, ժողովո՛ւրդ ջան․ Գյումրիում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Իշխան Սաղաթելյանը։
«Եթե ինքը մնաց, լինելու է պատերազմ ու երաշխավորված պարտություն։
Ասում է՝ եթե իշխանափոխություն լինի, պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը նմվազելու են։ Սո՛ւտ է ասում․ իշխշանափոխություն հետո զինծառայողները՝ իբրև հայրենիքի պաշտպաններ, ստանալու են բավական բարձր աշխատավարձ»,- նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։
Սաղաթելանն ավելացրեց նաև, որ իրեն հաճախ թվում է՝ Հեդար Ալիևը երկու որդի է ունեցել՝ Իլհամն ու Նիկոլը, որ պայքարում են Հայաստանի ու հայի դեմ։