ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի


Հայաստան


ՌԴ իրավաբանական անձանց պետական ռեեստրից ստացված քաղվածքում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի։ Փաստաթուղթը վերաբերում է «Մոսպրոմէքսպլուատացիա» ՍՊԸ-ին, որտեղ նա ունի 2.5% բաժնեմաս։ Տվյալները ռեեստրում մուտքագրվել են 2020-ի օգոստոսի 18-ին։
 
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության և ընտրական օրենսգրքի համաձայն՝ պատգամավոր կարող է ընտրվել միայն այն անձը, որը վերջին չորս տարիներին եղել է բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Այսինքն՝ եթե հաստատվի, որ նա նշված ժամանակահատվածում ունեցել է նաև ՌԴ քաղաքացիություն, ապա կարող է առաջանալ պատգամավորության թեկնածու առաջադրվելու իրավական անհամատեղելիության հարց և դրանից բխող քրեական հետապնդման հիմք հանդիսանալ։
 
Փաստաթուղթը՝ ստորև:




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *