
«Ես Ռուսաստանի քաղաքացի չեմ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից բացի՝ ուրիշ քաղաքացիություն չեմ ունեցել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը՝ արձագանքելով Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրապարակմանը, որի համաձայն՝ Նարեկ Կարապետյանը ռուսական անձնագիր ունի։
Երևի իմ կյանքում Ռուսաստանում ավելի քիչ եմ ապրել, քան, օրինակ, Անգլիայում կամ Շվեյցարիայում։ Ալեն Ռոբերտովի՛չ, այդպիսի բաներ մի՛ արեք․․․»,- հորդորել է Կարապետյանը։