80 օր շարունակ ինտերնետ չունեն

Իրանում արդեն 80-րդ օրն է, որ ինտերնետը անջատված է ողջ երկրի տարածքում։ Այս մասին հայտնում է NetBlocks-ը։ «Այսօր 80-րդ օրն է, ինչ Իսլամական Հանրապետությունում չկա ինտերնետ։ Արգելափակումը արդեն ձգվում է 1896 ժամ։ Սոցկայքերում տարածվում են իշխանամետ նյութեր։ Իրանցիները, ովքեր փորձում են հասանելիություն ստանալ համացանցի նկատմամբ թույլատրելի խողովակներով, հայտնում են, որ իրենց պարտադրում են օրական ռեժիմով կատարել իշխանամետ քարոզչական հրապարակումներ։ Ընդ որում, այդ պարտավորության կատարումը հսկվում է արհեստական բանականության օգնությամբ»,- ասված է հայտարարության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *