
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Օլիգարխը նաև գործակալ է»։
Տեսանյութում Փաշինյանը նշում է․ «Միջազգային մամուլը անհերքելի փաստեր է հրապարակել, համաձայն որոնց՝ կալուգացի օլիգարխը ՌԴ անվտանգության ֆեդերալ ծառայության աշխատակից է։ Ընդ որում՝ կալուգացի օլիգարխը լրագրողների հարցերին ի պատասխան՝ չի հերքում այդ փաստը և չի հայտարարում, որ պատրաստվում է դատի տալ հրապարակման հեղինակներին։
Պատճառը մեկն է՝ հրապարակված փաստերն անհերքելի են։ Եվ պետք է գնահատել կալուգացի օլիգարխի հավատարմությունը, նույնիսկ Պետրոս առաքյալը 3 անգամ ուրացավ Հիսուս Քրիստոսին, իսկ կալուգացի օլիգարխը ոչ մի անգամ չուրացավ իր հարազատ հատուկ ծառայությանը։ Եվ հիմա առավել, քան հասկանալի է, թե նա ինչու էր 44-օրյա պատերազմի ժամանակ հավասարության նշան դնում ՀՀ-ի և Արբեջանի միջև և նրանց դիմում միևնույն կոչով։ Պատճառը մեկն է․ նա պարզապես օտարերկրյա ծառայությունների հատուկ աշխատակից է»։