
Մայիսի 19-ին, ժամը 20։25-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 4-րդ փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ մինչ հրշեջների ժամանումը թիվ 74 տանն առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանել են հրշեջները և մարել այն, ինչից հետո տան ներսում հայտնաբերել են 2 քաղաքացու կիսամոխրացած դի։ Տեղում օպերատիվորեն ժամանած Մասիս բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը 2 քաղաքացու բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածներն ու վիրավորները օտարերկրացիներ են։