
Իսպանական Կատալոնիայի իրավապահները ձերբակալել են Ջոնաթան Անդիկին, ով հանդիսանում է հանգուցյալ Իսահակ Անդիկի որդին։ Իսահակ Անդիկը, հիշեցնենք, Mango դիզայնի եւ հագուստի վաճառքով զբաղվող հայտնի ընկերության հիմնադիրն է, ով զոհվել էր 24 թվականին։
Համաձայն իսպանական La Vanguardia պարբերականի, Ջոնաթանը մեղադրվում է հոր սպանության մեջ։ Նա միշտ հերքել է մեղադրանքը, ասելով, որ տեղի է ունեցել դժբախտ պատահար։ Սակայն ներկայումս նրան ձերբակալել են ու տարել դատարան՝ ցուցմունք տալու։ Իսահակ Անդիկը հանդիսանում է Իսպանիայի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Նա զոհվել էր 24 թվականին, կասկածելի հանգամանքներում՝ 72 տարեկան հասակում։
Հիշեցնենք, որ նախապես գործը փակվել էր դժբախտ պատահարի որակավորմամբ, սակայն հետո արդեն քննաչական խումբ էր ստեղծվել եւ գործը վերաբացվել էր։ Սկսվել էր նոր քննություն։