Ռոբերտ Քոչարյանը երեկ Գյումրիում էր

Երեկ նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Հայաստան» դաշինքը՝ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, այցելել է Շիրակի մարզ։ Այցի ընթացքում դաշինքի անդամները եղել են Ախուրյան, Աշոցք և Ամասիա համայնքներում, ինչպես նաև Գյումրի քաղաքում։

Քարոզարշավի ընթացքում նրանք հանդիպումներ են ունեցել բնակիչների հետ, ներկայացրել իրենց քաղաքական ծրագրերն ու մոտեցումները՝ անդրադառնալով մարզի սոցիալ-տնտեսական խնդիրներին, զարգացման հնարավորություններին և առկա մարտահրավերներին։

Ռոբերտ Քոչարյանը իր ելույթներում ընդգծել է տարածաշրջանային զարգացման, տնտեսական ակտիվացման և տեղական համայնքների աջակցության անհրաժեշտությունը՝ նշելով, որ Շիրակի մարզը ունի մեծ ներուժ, որը պետք է ճիշտ կառավարվի և օգտագործվի։

Այցը ավարտվել է Գյումրիում անցկացված հանդիպումներով, որտեղ դաշինքի ներկայացուցիչները շարունակել են իրենց ծրագրային ուղերձների ներկայացումը բնակիչներին։

Մանրամասները` տեսանյութում։

Անահիտ Չալիկյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *