
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Մեղրիում ունեցած ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին և նրա պահվածքին՝ այն գնահատելով քաղաքական և հանրային վստահության անկման համատեքստում։
Ծառուկյանի խոսքով՝ իշխանության ներկայացուցիչների վարքագիծը ցույց է տալիս, որ նրանց դիրքերը թուլացել են, իսկ հասարակական աջակցությունը՝ նվազել։ Նա նշել է, որ, իր գնահատմամբ, կատարված հարցումները վկայում են՝ նախկին վստահության մակարդակը այլևս չկա, և խոստումների մեծ մասը չի իրականացվել։
Նա նաև հավելել է, որ քաղաքական գործիչների պահվածքը հաճախ արտացոլում է իրական իրավիճակը՝ ընդգծելով, որ ներկայիս իշխանությունը կորցրել է իր նախկին ազդեցությունն ու նախաձեռնողականությունը, և այլևս չունի նույն հնարավորությունները, որոնք ուներ նախկինում։
«Պահվածքից բոլորը հասկանում են, որ էլ առաջվանը չի, գիտի, որ վերջը եկել է, էլ ոչ ասելու բան ունի, ոչ անելու, ոչ էլ կարա անի»,- ասել է նա: