«Դուք մեն-մենակ կանգնեցիք չարիքի առաջ՝ բարձրաձայնելու ճշմարտությունը»․ Բագրատ Սրբազան

«Դուք մեն-մենակ կանգնեցիք չարիքի առաջ՝ բարձրաձայնելու ճշմարտությունը»․ Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանը կալանավայրից նամակ է հղել Արփինե Սողոյանին, ով օրեր առաջ վարչապետի հետ հայտնի միջադեպի կիզակետում էր․ «Սիրելի՛ տիկին Արփինե,
     ամբողջ սրտով և սիրով իմ երախտագիտությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ` Ձեր խիզախության, սկզբունքայնության և անսակարկ սիրո համար:
     Դուք ամբողջացնում եք նվիրյալ հայ կնոջ, մոր, քրոջ, Հայրենիքի նվիրյալ հայուհու նկարագիրը:
     Դուք մեն-մենակ կանգնեցրիք չարիքի արշավանքն և կանգնեցիք չարիքի և իր չարքախմբի առջև` բարձրացնելու ճշմարտության կողմը և բարձրաձայնելու ճշմարտության մասին, որից այնքան սարսափում է ստի մունետիկը:
     Ճշմարտությունն ու արդարությունը չեն կարող լռել, որոնք այս անգամ դարձյալ աղաղակեցին և կյանք ստացան Ձեր խրոխտ կեցվածքով:
     Խոնարհումս, սերս, զորակցությունս Ձեզ, և աղոթքս Ձեր և Ձեր ընտանիքի համար:
     Աստված օրհնի ու պահպանի Ձեզ:
     Հուսամ` հունիսի 7-ին մեր երկրում գժանոցի դռները հավետ կփակվեն»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *