
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Մեղրիում ունեցած ելույթի ընթացքում կոշտ գնահատականներ է հնչեցրել երկրի անվտանգության և քաղաքական իրավիճակի վերաբերյալ։
Նա նշել է, որ իր ընկալմամբ՝ Հայաստանի համար հիմնական սպառնալիքները կապված են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Ծառուկյանի խոսքով՝ անհրաժեշտ է ավարտել ներկայիս իրավիճակը և ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ կապահովվի կայունություն, երկարաժամկետ խաղաղություն և քաղաքացիների համար բարեկեցիկ կյանք։
«Մեր երկրի սպառնալիքները մնացել են Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը»,- նշել է նա: