«Մուկ տշելու» ակցիա՝ Կառավարության դիմաց (տեսանյութ)

«Մուկ տշելու» ակցիա՝ Կառավարության դիմաց

Կառավարության շենքի դիմաց «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը «մուկ տշելու» ակցիա է նախաձեռնել։ «Կառավարությունը, քաղաքական ուժերը կեղծ խոստումներ են տալիս և զբաղված են մուկ տշելով։ Նիկոլ Փաշինյանն էլ ասում էր, ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստա, բայց այսօր մկներն ու ձկներն ազատության մեջ իրենց կյանքն են վայելում։ Սա էլ խոսում է անգործության մասին։ Մենք պայքարում ենք քաղաքական համակարգը փոխելու համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության անդամ Հովսեփ Ղազարյանը։

Նշենք, որ ոստիկանները խոչընդոտեցին ակցիան՝ տանելով խորհրդանշական դարպասը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *